Jump to content

Միլոշ Ֆորման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլոշ Ֆորման
չեխ․՝ Miloš Forman
Ծնվել էփետրվարի 18, 1932(1932-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրČáslav, Կունա Հորայի շրջան[2][4][5]
Մահացել էապրիլի 13, 2018(2018-04-13)[2][3][6][…] (86 տարեկան)
Մահվան վայրԴանբերի[7]
ԿրթությունԵրաժշտական արվեստի ակադեմիա և Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ,  Չեխոսլովակիա և  Չեխիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան, դրամատուրգ, սցենարիստ, կինոդերասան և ռեժիսոր
ԱմուսինՅանա Բրեյխովա, Věra Křesadlová? և Մարտինա Ֆորմանովա
Պարգևներ
IMDbID ID 0001232
milosforman.com

Յան Տոմաշ Ֆորման (անգլ.՝ Jan Tomáš Forman (ˈjan ˈtomaːʃ ˈforman), փետրվարի 18, 1932(1932-02-18)[1][2][3][…], Čáslav, Կունա Հորայի շրջան[2][4][5] - ապրիլի 13, 2018(2018-04-13)[2][3][6][…], Դանբերի[7], Չեխոսլովակիա), հայտնի է որպես Միլոշ Ֆորման ([ˈmɪloʃ ˈforman], անգլ.՝ /ˈmiːloʊʃ ˈfɔərmən/), չեխ ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոֆեսոր, մինչև 1968 թվականը հիմնականում ապրել և աշխատել է Չեխոսլովակիայում։

Ֆորմանը Չեխոսլովակյան նոր ալիքի (այժմ՝ Չեխական) ամենանշանակալի ռեժիսորներից մեկն էր։ 1967 թվականին գավառական քաղաքում չարաբաստիկ սոցիալական երևույթների նատուրալիստական պատկերմամբ նրա «Հրշեջների պարահանդես» ֆիլմը կինոքննադատների և Չեխոսլովակիայի իշխանությունների կողմից որակվել է Արևելյան Եվրոպայի կոմունիզմի նկատմամբ խայթող սատիրա, ինչը հանգեցրել է երկար տարիներ ֆիլմի արգելքին Ֆորմանի հայրենիքում։

Այն բանից հետո, երբ Ֆորմանը հեռացավ Չեխոսլովակիայից, նրա ֆիլմերից երկուսը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» առանձնահատուկ ճանաչում ձեռք բերեցին, երկուսն էլ Ֆորմանին բերեցին Օսկար՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը երկրորդն էր կինոյի պատմության մեջ, որ նվաճեց 5 մեծ արձանիկները (Լավագույն ֆիլմ, Առաջին պլանի լավագույն դերասան, Առաջին պլանի լավագույն դերասանուհի, Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար)՝ հաջորդելով 1934 թվականի «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմին. 1991 թվականի «Գառնուկների լռությունը» ֆիլմից հետո այդ կատարյալ համակցությունը չի հաջողվում կրկնել և ոչ մի ֆիլմի։ Ֆորմանը որպես «Լավագույն ռեժիսոր» Օսկարի է ներկայացվել նաև «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» ֆիլմի համար։ Նա նաև ստացել է «Ոսկե Գլոբուս», Կաննի կինոփառատոնի, BAFTA, «Սեզար», «Դավիդ դի Դոնատելլո», Եվրոպական ֆիլմերի ակադեմիայի և Չեխական առյուծ կինոմրցանակներ։[9]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆորմանի սիրելի ֆիլմերը
Sight & Sound-ի հարցմամբ (2002)[10]

Ծնվել է Չեխոսլովակիայի Չասլավ քաղաքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆորմանի հայրը ձերբակալվել է ֆաշիստների կողմից արգելված գրականության տարածման մեղադրանքով և սպանվել Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարում։ Մայրը 1943 թվականին մահացել է Օսվենցիում[11]։ Իր ինքնակենսագրական «Շրջադարձ» (Turnaround) գրքում Ֆորմանը գրում է, որ պատերազմից հետո պարզել է, որ իր կենսաբանական հայրը եղել է հրեա ճարտարապետ Օտտո Կոնը (1887—1965), ով, Հոլոքոստից փրկվելով, 1940-ականներին տեղափոխվել էր ԱՄՆ[12]։

Սովորել է Պոդեբրադիի Պոդեբրադյան ամրոցում գտնվող գիշերօթիկում Չեխիայի ապագա առաջին նախագահ Վացլավ Հավելի և Մաշինովի եղբայրների հետ։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Սև Պյոտր» (1963) ֆիլմով՝ ստանալով Լոկարնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակը։ Խայթիչ սատիրական «Հրշեջների պարահանդես» («Այրում է, իմ տիրուհի», 1967) ֆիլմում շատերին գուշակեցին Պրահայի գարնան մտածելակերպը։ 1968 թվականին խորհրդային զորքերի Չեխոսլովակիա ներխուժումից հետո Ֆորմանը արտագաղթեց ԱՄՆ։

Ամուսնացած է եղել չեխ դերասանուհի Յանա Բրեյխովայի հետ։ Միլոշ Ֆորմանի հորեղբայրը (կենսաբանական հոր հարազատ եղբայրը) ճարտարապետ Կարլ Կոնն է (1894—1979)։ Խորթ եղբայրը ամերիկյան մաթեմատիկոս Ջոզեֆ Կոնն է (Joseph J. Kohn, ծնվ. 1932

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմագրություն
Տարի Ֆիլմ ներկայացվել է Օսկարի շահել է Օսկար Ռեժիսոր Գրող Դերասան Դեր
1954 Stříbrný vítr (Արծաթե գինի) Այո
1955 Nechte to na mně (Թող դա ինձ) Այո
1958 Štěňata (Քոթոթներ) Այո
1960 Laterna magika II Այո
1963 Kdyby ty muziky nebyly Այո
1963 Լսումներ (Konkurs) Այո
1964 Սև Պյոտր (Černý Petr) Այո Այո
1964 Շիկահերի սիրային արկածները (Lásky jedné plavovlásky) 1 Այո Այո
1966 Dobře placená procházka Այո
1967 Հրշեջների պարահանդես (Hoří, má panenko) 1 Այո Այո
1971 Հատում Այո Այո
1971 Ես կարոտում եմ Սոնյա Հենիին (կարճամետրաժ ֆիլմ) Այո
1973 Ութի անուրջներ Այո
1975 Թռիչք կկվի բնի վրայով 9 5 Այո
1979 Մազեր Այո
1981 Ռեգթայմ 8 Այո
1984 Ամադեուս 11 8 Այո
1986 Այրոց Այո Դմիտրի
1989 Վալմոն 1 Այո Այո
1989 Նոր տարվա օրը Այո Լազլո
1996 Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի 2 Այո
1999 Մարդը լուսնի վրա Այո
2000 Պահպանելով հավատը Այո Հայր Հավել
2006 Գոյայի ուրվականները Այո Այո
2008 Չելսին ժայռերի վրա Այո
2009 Peklo s princeznou (Դժոխք արքայադստեր հետ) Այո
2011 Մյունխենի ուրվականը Այո Այո
2011 Սիրեցյալները (Les Bien-aimés) Այո Յարոմիլ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.nytimes.com/2018/04/14/obituaries/milos-forman-dead.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 https://www.ctpost.com/news/article/Milos-Forman-Oscar-winning-director-dies-at-86-12834037.php
  8. https://web.archive.org/web/20180312083520/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1997.76.0.html
  9. List of Milos Forman nominations. Awardsdatabase.oscars.org (January 29, 2010). Retrieved on June 23, 2011.
  10. «BFI | Sight & Sound | Top Ten Poll 2002 - How the directors and critics voted». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  11. «Milos Forman directs Natalie Portman in 'Goya's Ghosts'—film melds art tour and history — Jewish Journal». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  12. «Turnaround Review - Milos Forman - Salem on Literature». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոշ Ֆորման» հոդվածին։